19/11/2022 10:16
«Ժողովուրդ». Ադրբեջանում շարունակում են գերության մեջ մնալ ՀՀ քաղաքացիներ. Նիկոլ Փաշինյանի խոսքերը պարզապես նախընտրական հնարք էին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանում դեռևս շարունակում են գերության մեջ գտնվել ՀՀ քաղաքացիներ: Եվ սա այն դեպքում, երբ 2021 թ. հունիսին՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում, Նիկոլ Փաշինյանը, որն այն ժամանակ գլխավորում էր ՔՊ ցուցակը, հայտարարել էր.
«Դուք նաև պետք է գիտակցեք, որ գերիների հարցը էսօր ուզում են մեր պետության և մեր ժողովրդի դեմ օգտագործել անհամաչափ զիջումներ պարտադրելու համար։
Այո, այդ տղաները Բաքվի բանտերում պայքարում են Հայաստանի անկախության համար, Հայաստանի ինքնիշխանության համար, և այո, նրանք մեզ կներեն մի ամիս, երկու ամիս ավել գերության մեջ մնալու համար, բայց նրանք չեն ների, եթե մենք հանուն իրենց ազատության զիջենք մեր երկրի անկախությունը և ինքնիշխանությունը…», - ասել էր Փաշինյանը:
Սակայն, իրականությունն այն է, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանի կողմից Ադրբեջանում պահվող գերիների թեմայի մասին խոսելուց և անգամ պատերազմից երկու տարի անց, Ադրբեջանում շարունակում են գերության մեջ մնալ ՀՀ քաղաքացիներ, իսկ սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանի այս խոսքերը պարզապես նախընտրական հնարք էին»։