21/11/2022 12:55
2020-ի ՀՆԱ-ի 60%-ը բաժին է ընկել Երևանին. տարածքային համաչափ զարգացման խնդիրն առավել քան արդիական է. Բաբկեն Թունյան
ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2020 թվականի համախառն ներքին արդյունքի մոտավորապես 60%-ը բաժին է ընկել Երևանին։ Ընդ որում, 3 տարվա դինամիկան ցույց է տալիս, որ մայրաքաղաքի կշիռը տնտեսության մեջ աճել է. 2018 թվականին 54.1% էր, 2019 թվականին՝ 58.4%։
Սա, ըստ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի, նշանակում է, որ տարածքային համաչափ զարգացման խնդիրը, որը ձևակերպված է նաև Կառավարության 2021-2026թթ. ծրագրում, առավել քան արդիական է։
«Նշեմ, որ այս տվյալները վերցված են ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ «Հայաստանի Հանրապետության մարզերը և Երևան քաղաքը թվերով, 2022» զեկույցից։
2021 թվականի արդյունքներն այս զեկույցում դեռ ամփոփված չեն», - Facebook-ի իր էջում գրել է Թունյանը։