21/11/2022 12:36
Արմեն Սմբատյանը Մոլդովայում կներկայացնի ԿԸՀ-ի դրական փորձը
Մոլդովայի կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրավերով նոյեմբերի 21-22-ին Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը և ԿԸՀ Վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավար Տիգրան Բաբիկյանը կլինեն Քիշնևում։
Հայաստանի ԿԸՀ ներկայացուցիչները հրավիրված են Մոլդովայի ԿԸՀ-ի հիմնադրման 25-ամյակի միջոցառմանը։
ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը կներկայացնի նաև ՀՀ ԿԸՀ-ի դրական փորձը։