21/11/2022 11:20
Մեկ շաբաթում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 118 դեպք
Նոյեմբերի 14-20-ը Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 118 նոր դեպք, կատարվել է 1373 թեստավորում: Առողջացել է 144 բուժառու, մահվան դեպք չի արձանագրվել:
Այսպիսով` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 445 631 դեպք, որոնցից 434 743-ը՝ առողջացած:
Փաստացի բուժում է ստանում 307 բուժառու: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8709 մահվան դեպք է արձանագրվել:
Ընդհանուր կատարվել է 3 233 258 թեստավորում: