21/11/2022 11:43
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա Անդրեաս Օտտենզամերի ղեկավարությամբ
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ նոյեմբերի 21-ին՝ ժամը 19։00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգը՝ Անդրեաս Օտտենզամերի ղեկավարությամբ:
Համերգային ծրագրում ընդգրկված են՝ Ֆելիքս Մենդելսոնի երկու մաս «Փառաբանության հիմն» թիվ 2 Սիմֆոնիայից, Իգոր Ստրավինսկու «Հրեղեն հավքը» սյուիտը (1919 թ․ տարբերակ), Յոհաննես Բրամսի Թիվ 1 Սիմֆոնիան։
Անդրեաս Օտտենզամերը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ է ունեցել և՛ որպես մենակատար, և՛ ղեկավարել է նվագախումբը: Դիրիժորն ընդգծել է, որ ուրախ է վերադառնալ Հայաստան՝ կրկին հանդես գալու Սիմֆոնիկ նվագախմբի հետ և ներկայացնելու Մենդելսոնի, Ստրավինսկու, Բրամսի մոնումենտալ ստեղծագործությունները։