22/11/2022 11:39
Արդյո՞ք ԲԴԽ նախագահը դեմ է քվեարկել Մարտիրոսյանին կոռուպցիոն հանցագործություններ քննող դատավոր նշանակվելուն․ մի օր Անդրեասյանը ստիպված է լինելու աչքերիս նայել․ Բաբայան
«Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանը գրել է․
«Ինձ հետաքրքրում է, թե արդյո՞ք ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը դեմ է քվեարկել Մնացական Մարտիրոսյանին կոռուպցիոն հանցագործություններ քննող դատավոր նշանակելու հարցին:
Հիշելով Կարեն Անդրեասյանի աննահանջ պայքարը դատական համակարգում կոռուպցիան վերացնելու ուղղությամբ՝ կասկած չունեմ, որ նա Մնացական Մարտիրոսյանի այդ պաշտոնում նշանակմանը ոչ միայն դեմ է եղել, այլև դեռ հասնելու է նրան, որ նախկինի հետ ասոցացվող և նախկին իշխանության հանձնարարությունները կատարելու մեջ մեղադրվող դատավորները հեռացվեն դատական իշխանությունից:
Հակառակը պարզապես չեմ պատկերացնում: Փոքր երկրում ենք ապրում, մի օր Կարեն Անդրեասյանը ստիպված է լինելու աչքերիս նայել»: