22/11/2022 09:59
«Ժողովուրդ». ՀՀ Սահմանադրական դատարանում իրավիճակ է փոխվելու
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ Սահմանադրական դատարանում իրավիճակ է փոխվելու: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ դեկտեմբերի 10-ից հետո բարձր դատարանին հրաժեշտ են տալիս ՍԴ անդամներ Արևիկ Պետրոսյանն և Աշոտ Խաչատրյանը, որոնք ՍԴ անդամ են ընտրվել նախկին իշխանության օրոք և հիմա նրանց պաշտոնավարման 12 տարին լրանալու հիմքով՝ դեկտեմբերի 10-ին հեռանալու են:
Նրանց կփոխարինեն ներկայիս քաղաքական իշխանության «սրտի դատավորներ» Սեդա Սաֆարյանը և Հովակիմ Հովակիմյանը, որոնք սեպտեմբերի 15-ին ԱԺ-ի կողմից 65 ձայներով ընտրվեցին ՍԴ անդամներ: Նկատենք, որ Հովակիմ Հովակիմյանը ներկայումս զբաղեցնում է ՀՀ նախագահի նստավայրի իրավաբանական վարչության պետի պաշտոնը: Սեդա Սաֆարյանը Մարտի 1-ի գործով տուժողի ներկայացուցիչն է՝ փաստաբան։ Ավելին՝ «Ժողովուրդ » օրաթերթի տեղեկություններով ՍԴ-ում քննվող որոշ գործեր կանգ են առել ու, ըստ լուրերի, սպասում են նոր անդամների գալուն, որը թույլ կտա ձևավորել միատեսակ դիրքորոշում՝ կոլեգիալ որոշումներ կայացնելու համար»։