22/11/2022 16:15
Էրիկ Ալեքսանյանի կալանքն անձնական երաշխավորությամբ փոխարինելու միջնորդություն է ներկայացվել․ փաստաբանի համար երաշխավորել է 15 պատգամավոր
Փաստաբան Զորայր Հարությունյանը հայտնել է, որ Էրիկ Ալեքսանյանի նկատմամբ խափանման միջոց երաշխավորություն կիրառելը թույլատրելի համարելու և նրան կալանքից ազատելու համար դիմել է ՀՀ գլխավոր դատախազին:
«Էրիկ Ալեքսանյանի նկատմամբ խափանման միջոց երաշխավորություն կիրառելը թույլատրելի համարելու և նրան կալանքից ազատելու համար դիմել եմ ՀՀ գլխավոր դատախազին:
Էրիկ Ալեքսանյանի դատավարական պարտականությունների պատշաճ կատարումն անձամբ երաշխավորելու պատրաստակամություն են հայտնել ՀՀ ԱԺ պատգամավորներ` Էլինար Վարդանյանը, Գառնիկ Դանիելյանը, Հռիփսիմե Ստամբուլյանը, Արգիշտի Գևորգյանը, Գեղամ Նազարյանը, Սեյրան Օհանյանը, Արծվիկ Մինասյանը, Արթուր Խաչատրյանը, Արմենուհի Կյուրեղյանը, Գեղամ Մանուկյանը, Թադևոս Ավետիսյանը, Աղվան Վարդանյանը, Ագնեսա Խամոյանը, Աննա Գրիգորյանը և Արամ Վարդևանյանը:
Լրացուցիչ կտեղեկացնեմ ընթացքի և կայացվելիք որոշման վերաբերյալ»,- սոցցանցի իր էջում գրել է Հարությունյանը: