22/11/2022 10:39
Տնտեսական աճն արագացել է. Բաբկեն Թունյան
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը հայտարարել է, թե Հայաստանում տնտեսական աճն արագացել է։
Ըստ նրա՝ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2022 թվականի 3-րդ եռամսյակում, նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ, Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 14.8%-ով:
«Տարվա ընթացքում աճն արագացել է. 1-ին եռամսյակում այն 8.7% էր, 2-րդում՝ 13%: Երրորդ եռամսյակում ամենաարագն աճել է շինարարության ոլորտը՝ 19.9%-ով:
Առևտրի և ծառայությունների ոլորտն աճել է 19.1%-ով, արդյունաբերությունը՝ 11.1%-ով:
Գյուղատնտեսական արտադրանքի ծավալը հաշվետու ժամանակահատվածում նվազել է 0.1%-ով», - Facebook-ի իր էջում գրել է Թունյանը։