23/11/2022 12:16
Հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը պահպանվում է. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
Հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը պահպանվում է, Երևանում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների և Անվտանգության խորհուրդների քարտուղարների համատեղ նիստում հայտարարեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանսիլավ Զասը։
«ՀԱՊԿ արձագանքման կենտրոնի միջոցով մեզ հասած տեղեկատվությունը հաստատում է, որ հայ-ադրբեջանական սահմանին գրեթե ամեն օր փոխհրաձգություններ են տեղի ունենում»,- ասաց նա։