23/11/2022 15:52
Այս պահին մեր առջև միայն մեկ խնդիր կա՝ փրկել Արցախը․ Դավիթ Բաբայան
Արցախի Հանրապետության ԱԳ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Բաբայանն անդրադարձել է Արցախի կառավարության կազմում փոփոխությունների գործընթացին։
«Կառավարության փոփոխությունները օբյեկտիվ բնույթ են կրում։ Ի վերջո, մարդը հո ամբողջ կյանքում մի տեղ պաշտոնի չի լինելու։ Դրա համար պետք է հանգիստ վերաբերել այդ ամենին, հատկապես հանգիստ պետք է վերաբերեն կայացած և պետական գործիչները։
Ես շարունակում եմ իմ աշխատանքը, դա որևէ ձևով չի ազդում ԱԳՆ աշխատանքի վրա, իմ նվիրվածության, դուխի վրա՝ մի մտածեք։
Ցանկացած փոփոխություն պետք է արդյունավետությունը բարձրացնի։ Ես միշտ ասել եմ դրա մասին, երբեք որևէ մեկի մեջքի հետևից չեմ խոսել։
Այո, փոփոխություններ են պետք, բայց դա պետք է արվի այնպես, որ հիմնական շեշտը դրվի պրոֆեսիոնալների ու հայրենասերի վրա։
Այս պահին մեր առջեւ միայն մեկ խնդիր կա՝ փրկել Արցախը»,- սոցցանցի իր էջում գրել է Դավիթ Բաբայանը։
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
Այսօր, 12:15
Այսօր, 10:17