23/11/2022 20:04
Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորումը ՀԱՊԿ-ում Բելառուսի նախագահության առաջնահերթություններից է․ Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Երևանում ընթացող ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորումը ՀԱՊԿ-ում Բելառուսի նախագահության առաջնահերթություններից է, հայտնում է БелТА գործակալությունը։
«Կան նրբերանգներ, և միգուցե՝ լուրջ ներբերանգներ, բայց մենք կարող ենք այս հակամարտությունը, որը կարող է նորից բռնկվել, հիմնովին կարգավորել հիմա»,- ասել է Լուկաշենկոն։
Իրադարձության այսպիսի զարգացումը, Լուկաշենկոյի խոսքով, հնարավոր է միայն «առաջին հերթին՝ Հայաստանի և, բնականաբար, Ադրբեջանի ղեկավարության ցանկության դեպքում»։
«Դա (հակամարտության կարգավորումը-խմբ․) Բելառուսի նախագահության առաջնահերթություններից մեկն է։ Մենք չպետք է աչք փակենք դրա վրա։ Կկարողանանք մենք լուծել այս խնդիրը, թե ոչ, բայց այն պետք է լինի ՀԱՊԿ ուշադրության կենտրոնում»,- ասել է Լուկաշենկոն։