23/11/2022 13:21
Ամենայն հավանականությամբ, ՌԴ նախագահի՝ Ադրբեջանի ղեկավարի հետ հեռախոսազրույցը նոր էսկալացիան կանխելու համար էր, չնայած՝ դրանից հետո էլ Ադրբեջանը փորձում է շիկացնել իրավիճակը․ Աբրահամյան
Ադրբեջանը շարունակում է իր ահաբեկչական գործողությունները և՛ տեղեկատվական/քարոզչական դաշտում, և՛ առաջնագծում։ Այդ մասին գրել է պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Խաղաղ բնակավայրերի, քաղաքացիական անձանց թիրախավորում և ապատեղեկատվության գրոհներ, որոնք առաջնագծում նոր գործողությունների նախապատրաստություն են հիշեցնում։
Ամենայն հավանականությամբ, ՌԴ նախագահի՝ Ադրբեջանի ղեկավարի հետ ունեցած երեկվա հեռախոսազրույցը պայմանավորված է հենց այս հանգամանքով, իսկ ավելի կոնկրետ՝ նոր էսկալացիան կանխելու համար։
Չնայած դրան, հեռախոսազանգից հետո էլ Ադրբեջանը փորձում է շիկացնել իրավիճակը», - նշել է նա։