23/11/2022 14:43
Հիդրոէլեկտրակայանի կառուցման շնորհիվ Արցախն ամբողջությամբ ինքնաբավ կլինի․Արցախի նախագահ
Պետական միջոցներով շինարարական աշխատանքներ են ընթանում «Գետավան» հիդրոէլեկտրակայանի կառուցման ուղղությամբ, ԱԺ նիստում ասել է Արցախի նախագահը՝ նշելով, որ այն 17 մեգավատ հզորություն ունի։
Ըստ Հարությունյանի՝ հիդրոէլեկտրակայանի կառուցման շնորհիվ Արցախն ամբողջությամբ ինքնաբավ կլինի․«Եթե ֆինանսական միջոցները բավարարեն՝ կառուցումը նախատեսվում է ավարտել գալիք տարում, եթե ոչ՝ անպայման կավարտվի 2024-ին»։