24/11/2022 12:40
Փաշինյանը Պուտինից ազդակներ է ստացել. հնարավոր է՝ սկսվի Հորադիզ-Մեղրի-Օրդուբադ-Սադարակ-Երասխ երկաթուղու վերականգնման աշխատանքը (Տեսանյութ)
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշակի ազդակներ է ստացել։
«Որոշակի ազդակներ կամ տեղեկություններ ստացանք, ինչը նշանակում է, որ կարող է լինել էական ու լուրջ հնարավորություն, որ սկսենք երկաթուղու վերականգնման աշխատանքները, խոսքը Հորադիզ-Մեղրի-Օրդուբադ-Սադարակ-Երասխ երկաթուղու մասին է», - կառավարության այսօրվա նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Նա ասաց, թե հիմա կիսվում է տեղեկությունով, բայց դեռևս պետք է այս ամենը վերահաստատվի ու արձանագրվի։
«Լավն այն է, որ մենք ֆինանսական հնարավորությունների պրոբլեմ չենք ունենա», - նշեց Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ առաջիկայում երկաթուղիների վերականգնման ոլորտում մեծ ներդրում ունենալու անհրաժեշտություն կարող է լինել։
«Դա մի ծրագիր է, որ բոլոր դեպքերում միջազգային գործընկերները մեծ հետաքրքրություն կցուցաբերեն», - ասաց Նիկոլ Փաշինյանը։