24/11/2022 12:30
Հայաստանի պետական պարտքը քանի՞ միլիարդ է դարձել. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց ՀՀ պետական պարտքից։
Ասաց՝ ասում են՝ «վա՜յ, Հայաստանի պետական պարտքը դարձել է 7 միլիարդ»։
«Յոթ միլիա՞րդ, հա՞, քանի՞ միլիարդ ա դարձել», - ՀՀ ֆինանսների նախարարից հետաքրքրվեց Փաշինյանը։
«Այս տարվա վերջին 10-ից մի քիչ բարձր կլինի», - արձագանքեց Տիգրան Խաչատրյանը։
«Հա, 10 միլիարդ և այլն, էդ թիվն էական չէ, էականը, թե ՀՆԱ-ի նկատմամբ պետական պարտքն ինչ ծավալ է կազմում։ Ենթադրենք, էս ինչ մարդը 50 հազար դոլար պարտք ունի, վա՜յ քու, ոնց ա լինելու, ոնց ա լինելու, ենթադրենք, էդ մարդն ամիսը 45 հազար դոլար աշխատավարձ է ստանում, իրա համար 50 հազար դոլար պարտքը պրոբլեմ չէ։ Մեր խնդիրն այն չէ, որ մեր պարտքը 10 կամ 15 միլիարդ չլինի, մեր խնդիրն այն է, որ մեր պարտքը ոչ թե ՀՆԱ-ի նկատմամբ աճի, այլ՝ նվազի», - ասաց Փաշինյանը։