24/11/2022 10:12
«Հրապարակ». Փաշինյանը ՀԱՊԿ նիստը բացեց քննադատությամբ, իսկ Պուտինն իր խոսքում պատասխանեց նրան
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ՀԱՊԿ նիստը Նիկոլ Փաշինյանը բացել է քննադատությամբ։ «Հայաստանն ավարտում է իր նախագահությունը ՀԱՊԿ-ում։ Տարին թեև հոբելյանական էր, բայց Հայաստանի համար ամենևին հոբելյանական չէր։ 2 տարվա ընթացքում ՀԱՊԿ անդամ պետությունն առնվազն 3 անգամ հարձակման է ենթարկվել Ադրբեջանի կողմից, և փաստացի մինչև հիմա մենք ՀԱՊԿ-ից որևէ արձագանք չենք ստացել այդ ագրեսիայի վերաբերյալ, ինչը մեծ հարված է հասցնում ՀԱՊԿ-ի իմիջին», - ասել է նա և դա անվանել «Հայաստանի նախագահության ամենամեծ անհաջողությունը»: Ապա Պուտինն իր խոսքում պատասխանել է նրան. «Հույս կա, որ հնարավոր է հասնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը»»։