25/11/2022 14:00
Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշի հավելաճը 10 ամսում կազմել է 14.5%
Ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) հավելաճը կազմել է 14.5%:
Դիտարկվող ժամանակահատվածում տնտեսության ճյուղերն աճել են հետևյալ կերպ.
ծառայություններ՝ 27.9%,
առևտրի շրջանառություն՝ 15.5%,
շինարարություն՝ 14.4%,
արդյունաբերական արտադրանքի ծավալ՝ 9.9%:
2022թ․ հունվար-հոկտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 66.4%-ով. գրանցվել է արտահանման առաջանցիկ աճ՝ 71.2%, իսկ ներմուծումն ավելացել է 63.5%-ով:
Դիտարկվող ժամանակահատվածում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ՀՀ սպառողական շուկայում գներն աճել են 8.7%-ով: