25/11/2022 14:04
Ռուսաստանը պատրաստ է տրամադրել իր հարթակը, բայց Փաշինյանի և Ալիևի հանդիպում մոտ ապագայում նախատեսված չէ. Պեսկով
Կրեմլը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է և կշարունակի գործադրել բոլոր ջանքերը՝ իր հարթակում հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորելու համար։
Լրագրողների հարցին` պատրա՞ստ է Ռուսաստանը տրամադրել իր հարթակը՝ կապված Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ներկայության պատճառով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելուց հրաժարվելու հետ, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատասխանել է. «Ռուսաստանը ոչ միայն պատրաստ է, այլև մշտապես հայտարարում է իր աշխատանքի շարունակության մասին՝ աջակցելու երկու երկրներին իրավիճակի կարգավորման և խաղաղության համաձայնագրի ստորագրման հարցում»։
Հարցին՝ արդյոք մոտ ապագայում նախատեսվո՞ւմ է նման հանդիպում ռուսական հարթակում՝ Կրեմլի ներկայացուցիչը պատասխանել է. «Կարճաժամկետ հեռանկարում՝ ոչ»: