25/11/2022 16:47
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի եղբայրը բերման է ենթարկվել․ «Սպուտնիկ Արմենիա»
Գյումրու ավագանու անդամ Արման Բաղդասարյանը նոյեմբերի 24-ին բերման է ենթարկվել ոստիկանության «Կումայրի» բաժին։ Sputnik Արմենիային ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնել են, որ նա կասկածվում է ապօրինի զենք պահելու մեջ։
«Կազմվել են համապատասխան փաստաթղթեր։ Արդեն ազատ է արձակվել», - նշել են ոստիկանությունից։
Նշենք, որ Արման Բաղդասարյանը Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի եղբայրն է։