26/11/2022 10:40
«Հրապարակ». Ի՞նչ հավաք է կազմակերպել Կարեն Անդրեասյանը և ի՞նչ նպատակով
«Հրապարակ» թերթը գրում է. «Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը մերձեցման երեկո է կազմակերպել դատական համակարգի ներկայացուցիչների հետ՝ շաբաթ-կիրակի օրերին Դիլիջանում թրեյնինգներ է անելու։ Հրավիրվել են դատարանների նախագահները, որոշ դատավորներ, ինչպես նաև արդարադատության նախարարի պարտականությունները կատարող փոխնախարարը՝ իր մտերիմ ընկեր Գրիգոր Մինասյանը։
Ի՞նչ հավաք է և ի՞նչ նպատակով մեր հարցին ի պատասխան՝ ԲԴԽ մամուլի խոսնակը փոխանցեց․ «Բարձրագույն դատական խորհուրդը տարբեր ձևաչափերով աշխատում է դատական համակարգի ներկայացուցիչների հետ, երբ նպատակահարմար գտնենք, լրացուցիչ տեղեկություն կհայտնենք»»։