26/11/2022 10:56
Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները մրցավազքի մեջ են, թե ով այնպիսի հայտարարություն կանի, ինչը նոր մարտական գործողությունների սպառնալիք կառաջացնի. Տիգրան Աբրահամյան
Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները մրցավազքի մեջ են, թե ով ավելի կսրի իրավիճակը, ով իրադրությունը փակուղի կմտցնի, ով այնպիսի հայտարարություն կանի, ինչը նոր մարտական գործողությունների սպառնալիք կառաջացնի, նման հայտարարություն է արել Ազգային ժողովի «Պատիվ ոնեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
«Ինչ պլանավորել է իշխանությունը հանձնելու համար, կարծես, դեռ չի իրագործել ու Ադրբեջանի ապակառուցողականությանը, պատերազմի հայտ ներկայացնելուն հակազդելու արտաքին ու պաշտպանական մեխանիզմներ դեմ տալու փոխարեն մտնում է Ալիևի առաջադրած խաղի կանոնների դաշտ։
Իրադրությունն ակնհայտ անկանխատեսելիության հուն է մտել, իսկ Հայաստանի իշխանությունը, դրան ի պատասխան, զբաղված է փողոց փակելով/զարդարելով, հրապարակի տոնածառը ժամանակից շուտ դնելով», - Facebook-ի իր էջում գրել է Աբրահամյանը: