26/11/2022 10:03
Ֆրանսիան պատրաստ է աջակցել Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետագա բանակցություններին
Ֆրանսիան շարունակում է հավատարիմ մնալ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև բանակցություններին աջակցելուն, «ՌԻԱ»-ին այս մասին ասել է Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչը։
«Ֆրանսիան լիովին հավատարիմ է Բրյուսելում, Պրահայում և Վաշինգտոնում կայացած հանդիպումներից հետո ընթացող բանակցություններին աջակցելուն», - ասել է Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչը` պատասխանելով հարցին, թե մտադի՞ր է արդյոք Ֆրանսիան նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցությամբ Փաշինյանի և Ալիևի միջև հանդիպումների տարբերակներ առաջարկել: