26/11/2022 19:52
Մհեր Գրիգորյանն ու Միխայիլ Մուրաշկոն քննարկել են առողջապահության ոլորտում Հայաստանի և Ռուսաստանի համագործակցության հեռանկարները
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոյին, ով Երևան է ժամանել Առողջապահության հայ-ռուսական 7-րդ համաժողովի շրջանակներում:
Փոխվարչապետը, ողջունելով հյուրին, հույս է հայտնել, որ Երևանում կայացած համաժողովը թույլ կտա կառուցողական քննարկումներ ունենալ առողջապահության ոլորտի առավել արդիական հարցերի շուրջ և նախանշել համագործակցության փոխշահավետ ուղղությունները: Մհեր Գրիգորյանն ընդգծել է, որ առողջապահության ոլորտում բարեփոխումները մշտապես Կառավարության ուշադրության կենտրոնում են:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են առողջապահության ոլորտում երկու երկրների համագործակցության հեռանկարները: