26/11/2022 15:50
Դավիթ Իշխանյանն Իսպանիայի վարչապետին է փոխանցել Արցախի Հանրապետության քարտեզագիրքը
Մադրիդում Սոցիալիստական Ինտերնացիոնալի 26-րդ կոնգրեսի աշխատանքներին մասնակցող ՀՅ Դաշնակցության պատվիրակությունը նոյեմբերի 26-ի առավոտյան հանդիպում և մտքերի փոխանակություն է ունեցել Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի հետ:
Սանչեսը նախօրեին ընտրվել է Սոցիալիստական Ինտերնացիոնալի նախագահ:
ՀՅԴ պատվիրակությունը նաև շնորհավորել է Իսպանյանի վարչապետ Պեդրո Սանչեսին Սոցիալիստական Ինտերնացիոնալի նախագահ ընտրվելու կապակցությամբ:
ՀՅ Դաշնակցության Բյուրոյի անդամ, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Իշխանյանն Իսպանիայի վարչապետին է փոխանցել Արցախի Հանրապետության քարտեզագիրքը: