26/11/2022 15:36
Ներքին համոզվածություն ունեմ, որ Նիկոլ Փաշինյանն ասել է՝ «Արցախը հանձնենք, հանգիստ թողեք իշխեմ Հայաստանում». Ավետիք Իշխանյան
Հայաստանն արհամարհված է ոչ միայն պարտության պատճառով, այլև այն պատճառով, որ պարտության պատասխանատու իշխանությունը մինչև հիմա պետության ղեկին է, այսօր հրավիրված համաժողովի ժամանակ ասաց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:
Ըստ նրա`այսպիսի վիճակում Հայաստանն ապագա չի ունենա, եթե օր առաջ հայ ժողովուրդը չհամախմբվի ու չհեռացնի գործող իշխանությանը։
«Խաղաղության պայմանագրի վերաբերյալ ես ներքին համոզվածություն ունեմ, որ Նիկոլ Փաշինյանն ասել է՝ «Արցախը հանձնենք, հանգիստ թողեք իշխեմ Հայաստանում, իմ բռնապետական համակարգով հավերժ իշխեմ»։
Նա, խաղաղության պայմանագիր ասելով, սրան է ձգտում և այժմ անակնկալի է եկել, որ հակառակորդն ավելին է ուզում։ Նա հիմա ցայտնոտի մեջ է», - հայտարարեց Իշխանյանը։