28/11/2022 17:57
Բաքուն հայտարարել է 13 հայ զինծառայողների աճյունները հայկական կողմին փոխանցելու մասին
Բաքուն հայտարարել է սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով զոհված 13 հայ զինծառայողների աճյունները հայկական կողմին փոխանցելու մասին։
Տեղեկատվությունը հրապարակել են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով ռազմագերիների, անհայտ կորածների և պատանդ վերցված քաղաքացիների ադրբեջանական պետական հանձնաժողովին։
«2022 թվականի սեպտեմբերի 12-13-ը ադրբեջանա-հայկական սահմանին տեղի ունեցած մարտական գործողությունների ժամանակ զոհված հայ զինծառայողների դիերի որոնողական աշխատանքները շարունակվել են։
Իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերված 13 հայ զինծառայողների աճյունները փոխանցվել են հայկական կողմին՝ ԿԽՄԿ միջնորդությամբ»,- նշված է հիշյալ հանձնաժողովի հաղորդագրությունում։