28/11/2022 15:31
Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել է ԱՄՆ-ի կողմից Հայաստանին շուկայական տնտեսության կարգավիճակի տրամադրման նպատակով համապատասխան գործընթացի իրականացման հարցը
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նոյեմբերի 28-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Չիփ Լեյթինենին։
Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել է ԱՄՆ-ի կողմից Հայաստանի Հանրապետությանը շուկայական տնտեսության կարգավիճակի տրամադրման նպատակով համապատասխան գործընթացի իրականացման հարցը։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել տրամադրել ԱՄՆ-ի կողմից շուկայական տնտեսության կարգավիճակ ստանալու վերաբերյալ հայկական կողմից պատրաստված զեկույցը և իրականացնելու հետագա բանակցային գործընթացները։