28/11/2022 12:16
Համատեղ ջանքերով կկարողանանք որակապես նոր մակարդակի բարձրացնել հայ-ալբանական միջպետական հարաբերությունները. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ալբանիայի Հանրապետության վարչապետ Էդի Ռամային՝ Անկախության օրվա առթիվ: Ուղերձում ասված է.
«Ալբանիայի Հանրապետության Անկախության օրվա առթիվ Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմ շնորհավորանքներ և լավագույն բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ և Ալբանիայի ժողովրդին` մաղթելով առաջընթաց և բարգավաճում:
Հայաստանը կարևորում է Ալբանիայի հետ համագործակցության զարգացումն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում։ Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով մենք կկարողանանք որակապես նոր մակարդակի բարձրացնել հայ-ալբանական միջպետական հարաբերությունները և ակտիվացնել քաղաքական երկխոսությունը՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների։
Ընդունեք խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը»։