28/11/2022 12:10
ՄՊՀ նախագահը մեկնել է Փարիզ՝ մասնակցելու ՏՀԶԿ մրցակցության հարցերով համաշխարհային համաժողովին
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը Ֆրանսիայի մրցակցային մարմնի ղեկավար Բենուա Կյուրեի հրավերով աշխատանքային այցով մեկնել Է Փարիզ։ Այցի շրջանակում տեղի կունենա երկու երկրների մրցակցային մարմինների ղեկավարների երկկողմ հանդիպումը, որի ընթացքում կքննարկվեն համագործակցության զարգացմանն ուղղված երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր։
Հանձնաժողովի նախագահը կմասնակցի նաև դեկտեմբերի 1-ից 2-ը Փարիզում կայանալիք Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության մրցակցության հարցերով 21-րդ համաշխարհային համաժողովին։
Համաժողովն անցկացվում է «Մրցակցության քաղաքականության նպատակները» խորագրի ներքո, որին մասնակցելու են ՏՀԶԿ (OECD) անդամ և մի շարք այլ երկրների մրցակցային մարմինների ղեկավարներ: