28/11/2022 18:03
ՀՀ ՊՆ-ն հաստատում է՝ Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել 13 հայ զինծառայողի մարմին
Քիչ առաջ տեղեկատվություն տարածվեց, որ Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով զոհված 13 հայ զինծառայողների աճյունները։
ՀՀ պաշտպանության նախարարությունը հաստատել է տեղեկությունը։
«Նոյեմբերի 28-ին Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել սեպտեմբերի 13-14-ին Հայաստանի ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ զոհված 13 հայ զինծառայողի մարմին», - հայտարարել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։