28/11/2022 20:02
«Homeland» հայկական պահածոների պրեմիում դասի բրենդը նվաճում է եվրոպական շուկան (Տեսանյութ)
Տեղական պահածոների արտադրության զարգացմանը նպաստելու, նոր աշխատատեղեր ստեղծելու, պրեմիում դասի արտադրանք թողարկելու, հայկական արտադրանքը միջազգային շուկայում ըստ արժանվույն ներկայացնելու նպատակադրմամբ Հայաստանի տնտեսությունում արդեն իսկ բազմաճյուղ ներգրավվածություն ունեցող «Դերժավա» ընկերությունների խումբը կյանքի կոչեց պահածոների գործարան կառուցելու գաղափարը։
«Homeland» պահածոների հայկական պրեմիում դասի բրենդը ստեղծվեց 2019 թվականին, պահածոների գործարանն առաջին իսկ օրվանից սկսեց աշխատել վերջին սերնդի տեխնոլոգիաներով․ նորագույն սարքավորումներ, հոսքագծեր, եփող կաթսաներ, մակափակող մեքենաներ՝ կառավարվող ավտոմատ համակարգով, նոր սերնդի ավտոկլավներ․․․ Այս ամենը բարձրորակ և ամենակարևորը՝ սպառողի համար անվտանգ արտադրանք ստեղծելու հիմնական երաշխիքներից է։
«Homeland» պահածոների հայկական պրեմիում դասի բրենդն առաջնորդվում է «Մեր սարերի համն ու հոտը» կարգախոսով։ Ավանդական բաղադրատոմսերով, բայց՝ նորովի ու որակյալ արտադանք թողարկող գործարանում արտադրության կազմակերպման համար արդեն իսկ ներդրվել է ավելի քան 3,5 միլիարդ ՀՀ դրամ: Ստեղծվել է 250-ից ավելի աշխատատեղ։ Արտադրության ակտիվ սեզոնին աշխատատեղերը գերազանցում են 300-ը։
Առաջադեմ և նորարար տեխնոլոգիաներով հագեցած «Homeland» պահածոների գործարանն իր արտադրանքի արտահանումը դրսի շուկա սկսել է իրականացնել 2020 թվականից, իսկ հաջորդող երկու տարում ինչպես արտահանման ծավալները, այնպես էլ երկրները, որոնց շուկաներ է մատակարարվում «Homeland» ապրանքանիշի հայկական պահածոն, շատ են ավելացել։
Եթե 2020 թվականին «Homeland» պահածոներն արտահանվել են Ռուսաստան, Միացյալ Նահանգներ, Իրան ու Վրաստան, ապա այսօր արդեն ապրանքանիշը ներկայացված է աշխարհի 35, այդ թվում՝ եվրոպական զարգացած երկրների շուկաներում, ինչը ևս մեկ անգամ վկայում է «Homeland»-ի՝ եվրոպական չափանիշներին համապատասխանող, բարձր որակի մասին։
«Homeland» ապրաքանիշի ավելի քան 100 անուն տեսականու ամենակարևոր առավելություններից մեկն էլ այն է, որ պահածոյի ոչ մի տեսակում քիմիական հավելումներ՝ կոնսերվանտներ չեն օգտագործվում։ Պահածոյացվող պտուղ-բանջարեղենում առկա վիտամինները, մթերքի սննդարարությունը, համը, հոտը, թարմությունը, անհրաժեշտ պնդությունը կամ փափկությունը պահպանելու մեջ է տեխնոլոգների խմբի աշխատանքի հիմնական առանձնահատկությունն ու գաղտնիքը։