28/11/2022 11:25
««Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը երկու ամսով հետաձգվել է
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի հավաստմամբ` 2022 թ. հուլիսի 1-ից Հայաստան այցելող և մեկնող զբոսաշրջիկները երբեմն դժվարություններ են ունենում անմաքս առևտրի խանութներում 300.000 դրամը գերազանցող ապրանքների ձեռք բերման ժամանակ անկանխիկ եղանակով վճարումներ կատարելու պարտադիր պահանջի ապահովման հետ կապված:
ԱԺ պատգամավորն «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքում լրացումով առաջարկում է օրենքի գործողությունը չտարածել «Անմաքս առևտրի» ընթացակարգով իրականացվող ապրանքների առևտրի վրա՝ հնարավորություն ընձեռելով ՀՀ այցելող զբոսաշրջիկներին առանց սահմանափակման կատարել նաև կանխիկ վճարումներ:
Նշվել է նաև, որ նախագիծը բարելավող նշանակություն ունի:
Ըստ Բաբկեն Թունյանի՝ օրենքի նախագիծը քննարկվել է Կառավարության գործընկերների հետ, սակայն որոշ հարցեր ճշգրտման կարիք ունեն, ինչով էլ պայմանավորված՝ առաջարկվել է օրինագծի քննարկումը հետաձգել մինչև երկու ամիս ժամկետով: