28/11/2022 10:43
Ադրբեջանը պետք է հիշի, որ 2 տարի առաջ Ալիևը ստորագրել է եռակողմ հրադադարի պայմանագիր, որտեղ 5 անգամ նշվում է «Լեռնային Ղարաբաղը». Էդմոն Մարուքյան
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանn անդրադարձել է ռուս խաղաղապահներին ուղղված Ադրբեջանի ՊՆ-ի պահանջին, այն է՝ չօգտագործել «Լեռնային Ղարաբաղ» անվանումը։
«Ադրբեջանի ՊՆ-ն պահանջում է ԼՂ-ում ռուս խաղաղապահներից չօգտագործել «Լեռնային Ղարաբաղ» անվանումը։ Ադրբեջանը պետք է հիշի, որ 2 տարի առաջ Ալիևը ստորագրել է եռակողմ հրադադարի պայմանագիր, որտեղ 5 անգամ նշվում է «Լեռնային Ղարաբաղը»։ Դա Ռուսաստանի օրինական հիմքն է՝ օգտագործելու «Լեռնային Ղարաբաղ» անվանումը», - «Թվիթեր»-ում գրել է Մարուքյանը։