28/11/2022 11:35
Հայաստանում մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսի 106 նոր դեպք. 1 մարդ մահացել է
Նոյեմբերի 21-27-ը Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 106 նոր դեպք, կատարվել է 1917 թեստավորում:
Առողջացել է 123 բուժառու, գրանցվել է մահվան 1 դեպք:
Այսպիսով՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 445 737 դեպք, որոնցից 434 866-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 301 բուժառու:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8 710 մահվան դեպք է արձանագրվել:
Ընդհանուր կատարվել է 3 235 175 թեստավորում: