29/11/2022 21:00
«Կոչ ենք անում ՀՀ կառավարությանը՝ դադարեցնել շինծու գործերը, խուսափել մրցակիցների նկատմամբ իրավապահների լիազորությունների չարաշահումից»․ Կենտրոնամետ Դեմոկրատների Միջազգային Միություն
Նոյեմբերի 16-ին հայտնի դարձավ, որ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին «Զվարթնոց» օդանավակայանումարգելել են լքել երկիրն ու մեկնել Լիսաբոն՝ մասնակցելու ԵԺԿ Քաղաքական համաժողովին։
«․․․«Զվարթնոց» օդանավակայանում անձնագրային ստուգման փուլում ինձ արգելում եմ լքել Հայաստանը մի անհեթեթ հիմքով, թե իբր ես մեղադրյալ եմ ինչ-որ մի գործով։
Աբսուրդն էլ ավելի է խորանում, քանզի մինչ այս պահը ինձ ոչ մի մեղադրանք եւ ոչ մի գործով չի առաջադրվել․․․»,- այս առնչությամբ հայտարարել էր Արմեն Աշոտյանը։
Այսօր արդեն Կենտրոնամետ Դեմոկրատների Միջազգային Միությունը հայտարարություն է տարածել՝ դատապարտելով տեղի ունեցածը։
Հայտարարությունը ՀՀԿ փոխնախագահը հրապարակել է սոցցանցի իր էջում․
«Կենտրոնամետ Դեմոկրատների Միջազգային Միության (CDI) հայտարարությունը Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ․
Կենտրոնամետ Դեմոկրատների Միջազգային Միությունը (CDI) մեծ մտահոգությամբ է հետևում Հայաստանում ժողովրդավարության հետընթացի վերջին միտմանը:
Մասնավորապես, մենք դատապարտում ենք Երևանի օդանավակայանում Հայաստանի Հանրապետական կուսակցության (CDI անդամ) փոխնախագահ Արմեն Աշոտյանի նկատմամբ առանց համապատասխան իրավական ծանուցումների կիրառված ուղևորությունների անսպասելի եւ աղաղակող արգելքը։
Հաղորդագրությունների համաձայն՝ կոպտորեն խախտվում են Հայաստանի Սահմանադրությունը, օրենքներն ու կարգավորումները։
Մարդկանց ազատ տեղաշարժը համընդհանուր իրավունք է, որը երաշխավորված է նաև Հայաստանի Սահմանադրությամբ և կարող է սահմանափակվել բացառիկ հանգամանքներում, որոնք այս դեպքում հիմնավորված չեն։
Կենտրոնամետ Դեմոկրատների Միջազգային Միությունը (CDI) հիշեցնում է Հայաստանի իշխանություններին երկրում հիմնարար իրավունքների, ինչպիսին է ազատությունը, ժողովրդավարության և օրենքի գերակայության ապահովման իրենց ողջ պատասխանատվության մասին:
Կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը դադարեցնել քաղաքական դրդապատճառներով շինծու գործերը և խուսափել մրցակիցների նկատմամբ իրավապահ մարմինների լիազորությունների հետագա չարաշահումից։
Մենք ուշադիր հետևելու ենք իրավիճակին երաշխավորելու համար, որ հիմնարար իրավունքներն ու սկզբունքներն ամբողջությամբ հարգված են»։