29/11/2022 11:05
ՀՀ գլխավոր դատախազությունը մեկնաբանել է պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ մամուլի հրապարակումները
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու մասին մամուլի հրապարակումների վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազությունը հանդես կգա հրապարակային հայտարարությամբ, այս մասին Aysor.am-ին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։
«Անհրաժեշտության դեպքում Գլխավոր դատախազությունը հանդես կգա հրապարակային հայտարարությամբ», - ի պատասխան մեր հարցմանը՝ նշեցին Գլխավոր դատախազությունից։
Նշենք՝ «Ժողովուրդ» օրաթերթն այսօր գրել էր, որ դեկտեմբերի 6-ից նախատեսվող ԱԺ հերթական քառօրյայի ընթացում ՀՀ գլխավոր դատախազը կգնա խորհրդարան։
Նշենք նաև, որ օրեր առաջ լրագրողների հետ զրույցում Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը չէր բացառել, որ ՀՀ գլխավոր դատախազը կգա Ազգային ժողով ու «Հայաստան» խմբակցությունից երեք պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու գործընթաց կսկսի:
Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ երեք պատգամավորն են՝ Սեյրան Օհանյանը, Արմեն Չարչյանն ու Վահե Հակոբյանը։