29/11/2022 17:33
«Մանդատը վայր դրեք»-ը խիստ էմոցիոնալ օրակարգ է, բխում է Փաշինյանի շահերից․ Կարեն Վրթանեսյան
Փորձագետ Կարեն Վրթանեսյանը կարծիք է հայտնել, որ ընդդիմությունը պետք է մնա ԱԺ-ում, մանդատները վայր դնելու օրակարգը գործող իշխանության քարոզչությունն է և բխում է նրա շահերից։
«Ես համոզված եմ, որ ընդդիմության դուրս գալը ԱԺ-ից կլինի ընդդիմության ամենամեծ սխալը։
Նորմալ է, երբ առանձին գործիչներ կամ նույնիսկ կուսակցություններ մանդատները վայր են դնում․ դա կարող է ինչ-ինչ անձնական կամ կուսակցական հանգամանքներից բխել։
Բայց ընդդիմությունը պետք է մնա ԱԺ-ում և պատգամավորի կարգավիճակով նախատեսված ամբողջ գործիքակազմն ակտիվ օգտագործի՝ օկուպացիոն վարչակարգին ինչով հնարավոր է վնասելու համար։
«Մանդատը վայր դրեք»-ը խիստ էմոցիոնալ օրակարգ է, որն իրականում հենց նիկոլական քարոզչությունն է թեժացնում, որովհետև այն բխում է Նիկոլի շահերից»,- սոցցանցի իր էջում գրել է փորձագետը։