29/11/2022 17:46
«Հարավային Կովկասում «խաղաղ ապագայի» հույս կա»․ Ֆիլիպ Ռիքերը Բաքվից ուղևորվելու է Թբիլիսի, ապա այցելելու է Երևան
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, Կովկասում բանակցությունների հարցով ԱՄՆ պետքարտուղարության գլխավոր խորհրդական Ֆիլիպ Ռիքերը Բաքվում հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղ ապագայի» հույս կա։
Ռիքերը մեջբերել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի խոսքերը, ըստ որի Հարավային Կովկասում խաղաղության հասնելու ներուժ է առկա, իսկ ուղիղ երկխոսությունը խաղաղության ճիշտ ճանապարհն է։
«ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությանը և կոչ է անում պահպանել ձեռք բերված ազդակները նաև նոր տարում։ Ես հավատում եմ, որ հույս կա՝ «խաղաղ ապագայի» հույս»,- հավելել է Ռիքերը։
Նա հայտնել է նաև, որ Բաքվից ուղևորվելու է Թբիլիսի, ապա այցելելու է Հայաստան։