29/11/2022 19:13
Հակառակորդի կրակոցից հայկական մարտական դիրքում զինծառայողը հրազենային վիրավորում է ստացել
ՀՀ ՊՆ-ն հայտնում է, որ հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել զինծառայող Ա. Զ.-ն:
«Նոյեմբերի 29-ին՝ ժամը 17:50-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել զինծառայող Ա. Զ.-ն:
Զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է բավարար, կյանքին վտանգ չի սպառնում»,- նշված է ՀՀ ՊՆ հաղորդագրությունում: