30/11/2022 16:59
Տարոն Մանուկյանին և Գոռ Սարգսյանին ազատ արձակելու որոշման դեմ դատախազի ներկայացրած բողոքը մերժվել է, նրանք կմնան ազատության մեջ
ՀՅԴ երիտասարդ գործիչներ Տարոն Մանուկյանի և Գոռ Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոփոխելու որոշման դեմ Շիրակի մարզի Դատախազության ավագ դատախազի հատուկ վերանայման բողոքը մերժվել է, նրանք կմնան ազատության մեջ, տեղեկացրել է փաստաբան Աբգար Պողոսյանը։
«Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ Դատավոր Մնացականյանի, մերժել է Շիրակի մարզի դատախազության ավագ դատախազի հատուկ վերանայման բողոքը, որը բերվել էր Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Տարոն Մանուկյանի և Գոռ Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոփոխելու որոշման դեմ: Այսպիսով, վերջիններս կշարունակեն մնալ ազատության մեջ»,- սոցցանցի իր էջում գրել է փաստաբանը։