30/11/2022 13:56
Սյունիքում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պոչամբարը պայթել ու գյուղն է լցվել (Տեսանյութ)
«Ժողովուրդ» օրաթերթը գրել է, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» թափոնաջրերը շարունակում են առատորեն աղտոտել Ողջի գետն ու պոչամբարի հարակից բնակավայրերը:
Օրաթերթին տեղեկություններ են հասել այն մասին, որ բոլորովին վերջերս կոմբինատին պատկանող «Արծվանիկի» պոչամբարի թափոնաջրերն ու պոչանքները ոչ միայն Աճանան վտակ, այնուհետ՝ Ողջի գետ, այլ նաև հարակից բնակավայրեր են հասել, աղտոտել միջավայրն ու վնասել գյուղացիական տնտեսությունները:
Թերթը գրում է, որ Բնապահպանական և ընդերքի տեսչությունից խոստացել են մինչև օրվա ավարտ պատասխանել խնդրի վերաբերյալ հարցին։
«Իսկ ինչ վերաբերում է ՀՀ շրջակա միջավայի նախարար Հակոբ Սիմիդյանին, ապա պետք է նկատել, որ նրան ու իր թիմին հետաքրքրում էր պղնձամոլիբդենային կոմբինատը, մինչև իր ընկերները տեղավորվեցին այնտեղ աշխատանքի, հիմա է՛լ բնապահպանական խնդիրները չեն մտահոգում: Դեռ կանդրադառնանք պղնձամոլիբդենային կոմբինատի վնասարար գործունեությանը», - գրել է թերթը։
Իրավատեր Կապանցիներ Բնապահպանական ՀԿ-ն ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ. «Ողջի գետը Քաջարան քաղաքում. երեք օր է այս վիճակն է»։