30/11/2022 19:46
«Հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է Բրյուսելը»․ Մարիա Զախարովան ԵՄ-ին նախազգուշացրել է ռուսական կողմի համարժեք պատասխանի մասին
Եթե ԵՄ-ում իրականում սկսեն բռնագրավել Ռուսաստանի Դաշնության և Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների սեփականությունը, դրան անխուսափելիորեն կհետևի համարժեք պատասխան, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք հերթական անգամ նախազգուշացնում ենք, որ եթե գործը հասնի Ռուսաստանի Դաշնության և Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների սեփականության, մեր ձեռնարկությունների, մեր երկրի պետական պահուստների բռնագրավմանը, ապա ռուսական կողմից անխուսափելիորեն կհաջորդեն համարժեք քայլեր»,- ասել է Զախարովան։
Նրա խոսքով՝ ռուսական կողմի պատասխան քայլերը կախված կլինեն իրավիճակի զարգացումից։
«Այժմ չեմ կարող ասել՝ ինչպիսին կլինեն դրանք՝ հայելային, սիմետրիկ, թե ասիմետրիկ, քանի որ մենք պետք է դիտարկենք այն միջոցառումները, որոնք կձեռնարկվեն մեր դեմ։ Բայց հետևանքների ամբողջ պատասխանատվությունը, այդ թվում՝ եվրոպական բիզնեսի շահերի համար, կրելու է բացառապես Բրյուսելը»,- ասել է Զախարովան։