30/11/2022 14:45
Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի ակտիվացում չկա. Անահիտ Ավանեսյան (Տեսանյութ)
Հայաստանում կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամով պայմանավորված հանգիստ իրավիճակ է, այսօր լրագրողներին ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Այս տարի նկատելի է սուր շնչառական վարակների ակտիվացում, բայց նորմայից շեղված ցուցանիշներ չունենք», - նշեց նա։
Նախարարը հորդորեց պատվաստվել գրիպի դեմ։
«Պատվաստանյութերը ներառում են վտանգավոր շտամերի դեմ հակամարմիններ, ինչը շատ կարևոր է», - ասաց Ավանեսյանը։
Նա ընդգծեց՝ եթե կան ախտանշաններ, շատ կարևոր է թեստավորվել։
«Եթե անձը դիմել է հիվանդանոց ու ունի ախտանշան, որը կարող է մեզ հուշել, որ կասկած կա, պետք է անվճար թեստավորվի ու վստահ լինենք, որ քովիդը բացառել ենք», - ասաց նախարարը։
Ավանեսյանի խոսքով՝ կորոնավիրուսի դեպքերի աճ չկա, հիվանդանոցային ծանրաբեռնվածություն գրեթե չկա. միայն մեկ կենտրոն է, որ այս պահին սպասարկում է կորոնավիրուսով հիվանդներին։