30/11/2022 12:06
Հայաստանում հոսպիտալացվում է ամբողջական պատվաստված անձանց 0.2 տոկոսը. ՀՎԿԱԿ
COVID-19-ի դեմ պատվաստումները կանխարգելում են հիվանդության ծանր, ծայրահեղ ծանր դեպքերի առաջացումը և նվազեցնում հոսպիտալացման ռիսկը, հայտնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։
ՀՀ-ում COVID-19-ի դեմ ամբողջական պատվաստված անձանց հոսպիտալացման հաճախականությունը հետևյալն է. հոսպիտալացում՝ 0.2 տոկոս, վերակենդանացման բաժանմունք՝ 0.02 տոկոս: