30/11/2022 09:50
«Հրապարակ». Արամ Վարդևանյանի մանդատը կփոխանցվի անվճար առողջապահական համակարգ խոստացող Ռիմա Ղազարյանին
«Հրապարակ» թերթը գրում է. «Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի հարսը կհամալրի «Հայաստան» դաշինքի պատգամավորների շարքերը։ Արամ Վարդևանյանի մանդատը, ըստ ցուցակի հերթականության, կփոխանցվի Ռիմա Ղազարյանին, ով բժիշկ է, աշխատում է «Վանաձոր» ԲԿ-ում և նախընտրական քարոզարշավի ժամանակ խոստանում էր անվճար առողջապահական համակարգ։
Ըստ 2021թ. հայտարարագրի՝ ունի 5 անշարժ գույք Վանաձորում՝ 1 կիսակառույց, 1 արտադրամաս, 1 կաթսայատուն, 1 հողամաս և 1 բենզալցակայան: 150 հազար դրամ աշխատավարձ է ստանում, հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ ունեցել է 58 մլն դրամ, 77 հազար դոլար, 38 հազար եվրո»։