01/12/2022 15:32
Հայաստանի, Ադրբեջանի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քաղաքավարական կարճ զրույց են ունեցել (Տեսանյութ)
ԵԱՀԿ նախարարական գագաթաժողովի շրջանակներում Հայաստանի, Ադրբեջանի ու Թուրքիայի ԱԳ նախարարները կարճ զրույց են ունեցել։
«ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանի՝ Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարների «եռակողմ հանդիպումը» նույնքան կարելի է համարել քառակողմ, ինչ որ պահի՝ հնգակողմ, այնուհետև այլ ձևաչափով եռակողմ և այսպես շարունակ։
Նկարում՝ նախքան ԵԱՀԿ նախարարական գագաթաժողովի բացման արարողությունը Հայաստանի ԱԳ նախարարը, Ավստրիայի ԱԳ նախարարը, ԵՄ բարձր հանձնակատարը, Թուրքիայի ԱԳ նախարարը, Ադրբեջանի ԱԳ նախարարը քաղաքավարական կարճ զրույց են ունենում։
Ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումները եռակողմ հանդիպման մասին չափազանցված են», - ասվում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանի տարածած հաղորդագրությունում։