01/12/2022 17:06
ԱԻՆ-ը հայտնել է կործանված ինքնաթիռի զոհված օդաչուների անունները
ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը հայտնել է, որ Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի տարածքում ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվածները ՌԴ քաղաքացիներ են, օդաչուներ։
«Ջրաբերում ինքնաթիռի կործանման հետևանքով մահացած երկու անձինք ՌԴ քաղաքացիներ են։ Օդաչուներ` Ա. Պ. ( ծնվ․1979թ․) և Վ. Ռ. (1983)»,- գրել է Կոստանյանը:
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 1-ին՝ տեղական ժամանակով 13:11-ին, Երևան-Աստրախան ուղղությամբ թռչող մասնավոր BeechCraft 95 տիպի օդանավի հետ կապն ընդհատվել է: Տեղական ժամանակով 14:20-ին ինքնաթիռը հայտնաբերվել է Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի տարածքում` կործանված:
Օդանավում եղել են միայն անձնակազմի անդամները՝ 2 օդաչու, որոնք զոհվել են: