01/12/2022 13:24
Վաղն ԱԺ արտահերթ նիստ կգումարվի
ՀՀ Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն՝ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ դեկտեմբերի 2-ին՝ ժամը 11:00-ին, ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ` հետևյալ օրակարգով:
Նիստը հրավիրվում է Ադրբեջանի խորհրդարանի 2022 թվականի նոյեմբերի 8-ի հայտարարության կապակցությամբ։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներն առաջարկում են Ազգային ժողովի հայտարարություն ընդունել այդ կապակցությամբ։
Որպես հիմնական զեկուցող՝ հանդես կգա «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը։
Հայտարարության տեքստը՝ հղմամբ։