01/12/2022 16:00
Օդանավում եղել են միայն անձնակազմի անդամները՝ 2 օդաչու, որոնք զոհվել են. մանրամասներ՝ Ջրաբերի ողբերգական դեպքից
ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն մանրամանսեր է հաղորդել Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի տարածքում տեղի ունեցած ողբերգական դեպքից։
«Դեկտեմբերի 1-ին՝ տեղական ժամանակով 13:11-ին, Երևան-Աստրախան ուղղությամբ թռչող մասնավոր BeechCraft 95 տիպի օդանավի հետ կապն ընդհատվել է:
Տեղական ժամանակով 14:20-ին ինքնաթիռը հայտնաբերվել է Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի տարածքում` կործանված:
Օդանավում եղել են միայն անձնակազմի անդամները՝ 2 օդաչու, որոնք զոհվել են:
Դեպքի առնչությամբ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում ընթանում է տվյալների նախնական հավաքագրում:
Հավելյալ տեղեկությունների դեպքում Կոմիտեն հանդես կգա առանձին հրապարակմամբ», - ասվում է հաղորդագրությունում։